Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Ով ում փորած փոսը կընկնի

Ով ում փորած փոսը կընկնի
23.01.2013 | 17:43

Նախընտրական այս փուլում ՀԱԿ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները վերածվել են բեսթսելլերի: Երբեմնի համախոհներն այնքան անխնա են դարձել միմյանց նկատմամբ, որ հաջորդող զարգացումներում արդեն քարը քարին չի մնա: ՀԱԿ-ից հերթական բեկորի պոկումն անչափ ցավոտ է ստացվում: Խոսքը Էդիկ Եգորյանի թիմի ներկայացուցիչների` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության մասին է, որի քաղխորհրդի երկու անդամներ` Ղուկաս Մեհրաբյանն ու Պետրոս Գևորգյանը, պահանջում են կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հրաժարականը` խիստ հայտնի պատճառով. վերջինս «չի թելում» Լևոն Զուրաբյանի «ասեղը», պահանջում է ՀԱԿ-ը բարեփոխել, իսկ Զուրաբյանին հեռացնել ՀԱԿ համակարգողի պաշտոնից: Եվ քանի որ ՀԱԿ համակարգողը ոչ միայն քաղաքական, այլև ֆինանսատեխնիկական կարգադրիչ է, փորձում է ԺՀ-ն իրենով անել:

Մակեյանի հրաժարականը պահանջող Պետրոս Գևորգյանը ղեկավարում է Աջափնյակի ՀԱԿ գրասենյակը, որը դեֆակտո իր, իսկ նախկինում ԺՀ տարածքն է եղել: Տարածքը ժամանակին նրան է «կտակել» այսօր նույնպես ՀԱԿ-ի հետ լուրջ խնդիրներ ունեցող, ԺՀ նախկին անդամ Սոս Գիմիշյանը: Այդ տարածքի համար վճարում է Լևոն Զուրաբյանը, «Պետրոսին այդ պատճառով է Լյովիկը գերի վերցրել», ասում են Պետրոս Մակեյանի կողմնակիցները:
Ի դեպ, Եգորյան Էդիկին ՀՀՇ-ում այդպես էլ, նույնիսկ մահից հետո, չներեցին («Եգորն» ԱԺ ֆրակցիաներից դուրս գալու օրենքի հեղինակն էր, որով դեֆակտո քանդվեց «Հանրապետություն» բլոկը` դառնալով իշխանափոխության, Տեր-Պետրոսյանի հրաժարականի հիմք):
Մակեյանը, ասում են, այս պահին մեծամասնություն ունի քաղխորհրդում, բայց լավատեղյակներն էլ պնդում են, որ հնարավոր է նրանց ևս «առնեն», որովհետև սա կենաց և մահու կռիվ է, և, ջարդելով Մակեյանին, զուրաբյանական թևը ջարդած կլինի Բագրատյանի, Նիկոլի, Գիմիշյանի, ասել է` անհնազանդների, ՀԱԿ-ը բարեփոխումների տանող, նոր ընդդիմադիր բևեռ կերտողների թևը:
Այս հարցում, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, «տակից» ՀԱԿ-ին նյութատեխնիկական «բազա» է տրամադրում ԲՀԿ-ն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1977

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ